Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամիսը շատ հետաքրքիր անցավ քոլեջում: Այն լի էր նախագծերով: Մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի:

Ազգագրական փառատոնի շրջանակներում հայոց լեզվի և գրականության դասաժամերին ուսումնասիրել ենք Գորիսի բարբառը: Կարդացել ենք Գորիսի բարբառով տարբեր հեքիաթներ, առակներ, անեկդոտներ, քննարկել և փոխադրել ենք դրանք: Սկզբում Գորիսի բարբառը մի փոքր դժվար էր թվում, բայց հետո սովորեցի: Կազմել ենք բառարան Գորիսի բարբառով: Այս նախագիծը շատ հետաքրքիր էր և ուսուցողական:

Անգլերեն լեզվից մասնակցել եմ «Նոբելյան մրցանակակիրների» նախագծին: Ներկայացրել եմ հետաքրքիր փաստեր Էռնեստ Հեմինգուեյի մասին: Կրկնել ենք քերականությունը և սովորել ենք ներկա վաղակատար ժամանակը: Կատարել ենք «Գիտության միջանցք» նախագիծը և այցելել ենք Քանաքեռավանի գիտության միջանցք։

Մաթեմատիկայից քննարկել ենք օլիմպիադայի և ֆլեշմոբի խնդիրները:

Աշխարհագրությունից ազգագրական փառատոնի շրջանակներում ընտրել եմ մեկ երկիր և ներկայացրել այդ երկրի մշակույթը:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում էկոլոգիա առարկայից ներկայացրել եմ մի քանի լոգոների նշանակությունը:

Պատմությունից կատարել եմ «Հայոց դրամաշրջանառության պատմությունը» և «Հայ ականավոր թագուհիներ» նախագծերը: Այս ամիս ընտրել եմ Փառանձեմ թագուհուն:

Ռուսերենի դասաժամերին ծանոթացել ենք Պուշկինի ստեղծագործություններին:

Բոլոր նախագծերը շատ հետաքրքիր էին և օգտակար:

Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Չարլզ Ռոբերտ Դարվին, անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։

1831-1836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝
1.   փոփոխականությունը,
2.   ժառանգականությունը,
3.   բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ:

Ընտրությունը — համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինում է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։

Հայոց լեզու

Դուրս գրիր բայերը և լրացրու դեմքը, թիվը, ժամանակը։

Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում է միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվեն քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա:

Կտրում են – 3-րդ դեմք, հոգնակի, ներկա

Գնում են – 3-րդ դեմք, հոգնակի, ներկա

Ազատվում է – 3-րդ դեմք, եզակի, ներկա

Բարձում են –  3-րդ դեմք, հոգնակի, ներկա

Քայլում են – 3-րդ դեմք, հոգնակի, ներկա

Տեսնում են – 3-րդ դեմք, հոգնակի, ներկա

Դառնում է – 3-րդ դեմք, եզակի, ներկա