Հայոց լեզու

Նոր Բայազետի բարբառային բառեր

Ա

  • Ադե — մայր, մայրիկ
  • Ալաթ — պատուհանի մաս
  • Ալապուճիկ — գլուխկոնծի
  • Ալենի — բացահայտ
  • Ալրտուն — ջաղացքարերի առջև հաստատված տախտակե արկղ
  • Ակ — անիվ
  • Ակռա — ատամ
  • Աղեղ — զենք
  • Ամբրոց — դեզ
  • Ամսական — ամսվան հատուկ
  • Անոթանալ — սովածանալ
  • Առնովի — դրամով ձեռք բերվող
  • Ասռել — արգելքի դեմ առնել
  • Ավար — պաշար
  • Արխային — հանգիստ
  • Արկ — բերդ
  • Ափեր — եղբայր

Բ

  • Բակ — խաղալու և հանգստի վայր
  • Բահրա — բնավճարային հարկ
  • Բառոժ — արևկող
  • Բառոժվել — արևկող անել
  • Բարդակոլոն — խառնաշփոթություն
  • Բարդել — իրար վրա կուտակել
  • Բեբախտ — դժբախտ
  • Բեգրել — վատաբանել, չարախոսել
  • Բեխաբար — անիրազեկ
  • Բեղանի — բեղ ունեցող
  • Բերուկ — քամու, ջրի և այլն հոսանքով բերված հող
  • Բթել — հրել
  • Բինդ — հատուկ կարված կամ գործված լայներիզ երկար կտոր
  • Բլել — փուլ գալ
  • Բլնգազ — թույլ, անճարակ
  • Բխբճալ — գույնզգույն փայլփլել
  • Բխբուճ — պղպջակ
  • Բկի — վզիկ
  • Բոդանալ — ծառի միջուկը փտել
  • Բոթնոց — սկուտեղ
  • Բոճակ — կարճ        
  • Բոռ — վայրի մեղու
  • Բութա —  հույս, ապավեն
  • Բուղա — ցուլ
  • Բուսում — աճում

Գ

  • Գեժռուկ — շշմած, ապուշ կտրած
  • Գել — գայլ
  • Գեղախռիկ — ամբողջ գյուղով
  • Գեյիմ — ամուր
  • Գեշ — տգեղ
  • Գեջորդ — ծանծաղուտ
  • Գլվլալ — գլորվել, գլոր-գլոր գնալ
  • Գլփել — կողոպտել, խլել 
  • Գյահ — տախտակի կամ մետաղի եզրը
  • Գյամատուն — այն տեղը, ուր պահվում է նավակը
  • Գյուլաշ — ըմբշամարտ
  • Գռթան — թուխս
  • Գռշտել — հրել
  • Գռոտ — քոսոտ
  • Գռոտել — քոսոտել
  • Գռոտուկ — քոսոտած
  • Գրմխել — խիստ տաքանալ
  • Գրուկ — գրված

Դ

  • Դարդավարամ — վշտահար
  • Դբղել — սպիտակեղենը կեղտից կամ վատ լվանալուց դեղնավուն դառնալ
  • Դրբով — հաղթանդամ

Ե

  • Եզրհան — հյուսնի գործիք
  • Երեսատեղ — մի բան խնդրելու համարձակություն

Զ

  • Զադ — առանձին

Է

  • էտտա — այդքան

Ը

  • Ընդե — այնտեղ
  • Ընդուր — այդ պատճառով

Թ

  • Թաբառուկ — անպետք
  • Թախթփել — ցրիվ տալ
  • Թամանդա — խնջույքի վարող
  • Թայ — հասակակից
  • Թափուկ — թափված
  • Թոռթռալ — թրթռալ
  • Թռթփալ — թպրտալ
  • Թռփոշ — փարթամ, գիրացած
  • Թռփոշանալ — գիրանալ

Ժ

  • Ժըժխել — շարժել
  • Ժնճիլ — շղթա

Հայոց լեզու

Նամակ մայրիկին

Բարև սիրելի  մայրի՛կ,  ինչպե՞ս  ես,  ես  հրաշալի  եմ:  Ստացա  նամակդ  և  քո  ուղարկած ծանրոցը: Շնորհակալություն:  Ոչ  մի  բանի  մասին  մի՛  մտածիր: Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Կամաց-կամաց հարմարվում եմ բանակային առօրյային: Ես լավ զորամասում եմ ծառայում, որտեղ փոխադարձ հարգանքի մթնոլորտ է տիրում: Ունեմ լավ հրամանատարներ ու միմյանց սարի պես թիկունք կանգնած զինվոր ընկերներ։ Բանակային ընկերներով հաճախ ենք զրուցում տարբեր թեմաների շուրջ՝ ծննդավայրի, բնության, դպրոցի, ընկերների: Ամեն մեկս առանձին ջերմությամբ է պատմում իր ընտանիքից, ծնողներից, քույրերից ու եղբայրներից։ Բանակում ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, միայն կարոտն է խեղդում, բայց դրան էլ կարելի է դիմանալ:

Մամ ջան, մի՛ մտածիր, պատվով կծառայեմ հայրենիքիս, կպաշտպանեմ մեր հողն ու ջուրը:

Անսահման կարոտով ու սիրով՝ քո որդի:

Հայոց լեզու

1 Տրված բառակապակցություններից կազմիր բարդ բառեր։

Փոթորկից ծնված – փոթորկածին

Քաջ և կորովի – քաջակորով

Իշխանին վայե լ – իշխանավայել

Խելքը կորցրած – խելակորույս

Զենք կրող – զինակիր

2․ Գրիր տրված բառերի անհնչյունյափոխ արմատները։

Նրբահյուս – նուրբ

Լեզվաբան – լեզու

Բքախեղդ – բուք

Իշայծյամ – էշ

Կծորդ – կիծ

Կնճռոտ – կնճիռ

3․ Ներգործական կառույցը դարձրու կարավորական։

Շապուհ թագավորը բանախոսներ ուղարկեց Արշակ արքայի մոտ։

Արշակ արքայի մոտ բանախոսներ ուղարկվեցին Շապուհ թագավորի կողմից։

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։

Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակից։

Ծեր բանահայրը գինով հյուրասիրեց ֆիդայիներին։

Ֆիդայիները գինով հյուրասիրվեցին ծեր բանահոր կողմից։

Հայոց լեզու

1 Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Ճանաչելով Սարյանի արժանիքները ՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան:
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան ՝ ճանաչելով Սարյանի արժանիքները:

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:
Նարինեն ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած ՝ թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած:

2 Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը:

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։
Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։
Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու

3 Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի:

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։
— Ես կկատարեմ քո հրամանները և քո կողքին կլինեմ մինչև վերջին շունչը, – ասած սպարապետը թագավորին:

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։
— Մի՛ հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով, – պատասխանեց կինը ամուսնուն:

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։
— Գտի՛ր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ, – հեռախոսով պատվիրեց պետը օգնականին:

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։
— Ես հայտնել էի ղեկավարությանը, որ չեմ կարող գալ, ինձ փոխարինող ուղարկե՛ք:

Հայոց լեզու

1 Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը:

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

2Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան:

Արիակամ, ջրային-ջուր, լծկամ-լուծ, հնչերանգ-հունչ, մայրաբար, իջնել-էջ, համբուրել-համբույր, ընձուղտ-ինձ, չարագույժ, սրտատրոփ-սիրտ, սրընթաց-սուր, մեղմօրոր, գունանկար-գույն, մթնշաղ-մութ, ապօրինի-օրեն, կիսադեմ-կես, զինվոր-զեն, մամռապատ-մամուռ։

3Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք:

Գովաբանել — գովել — ծաղրել
Զուլալ — վճիտ — պղտոր
Օգնել — աջակցել — խանգարել
Մեծ — հսկայական — փոքր
Սիրելի — հարգելի — ատելի

Հայոց լեզու

1 Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից գումարվում է Էջմիածնի գաղտնի ժողովը։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանան, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
Ու հանկարծ շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեցին իշխանավորի կողմից։

2Գրել հետևյալ բառերի հականիշները։

Շատախոս — քչախոս

Տեղյակ — անտեղյակ

Շնորհալի — անշնորհք

Բարձրանալ — իջնել

Հաղթանակ — պարտություն

Սուր — բութ

Սահմանադրական — հակասահմանադրական

Զառիվեր — զառիթափ

Հեղափոխական — հակահեղափոխական

Բարեբախտաբար — դժբախտաբար

Մակընթացություն — տեղատվություն

Բախտավոր — դժբախտ

3 Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։
— Տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել, — ասաց Շուշանը մորը։

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
— Գրոհի անցե՛ք, — հրամայեց գնդապետը զինվորներին։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
«Կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ», — մտածում էի։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է, և այդ հողում իրենց սպանում են։
— Սա մեր հողն է և այս հողում մեզ սպանում են, — ասաց մարդը։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։
— Վեր չկենա՞մ ու բոլորի երեսին ճշմարտությունն ասեմ, — ուզում էր վճռական որոշում ընդունել նա։

Հայոց լեզու

1 Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

1Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները` այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները։

2․ Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով։

3Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։

4Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ։

5․ Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

2Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու

Հայոց լեզու

1 Լրացրու՛ բաց թողնված տառերը։

Երեմիա, տնօրինություն, մանրէ, շորթել, թրթռուն, մրրկածուփ, փարթամ, պախուրց, ամբարտավան, անբասիր, առօրեական, քրիստոնեական, այժմեական, երբևէ, երբևիցե, երգեցիկ, անբարյացակամ, պղտոր, խոժոռ։

2 Լրացրու՛ հոմանիշները։

Հայցել — աղերսել, թախանձել

Գովաբանել — քաջալերել, ոգևորել

Վհատվել — ընկճվել, հուսահատվել

Հանդիմանել — նախատել, կշտամբել

Ներբողել — խանդավառել, դրվատել

3 Գրի՛ր միասին, առանձին, գծիկով։

Ճյուղից ճյուղ, երկրեերկիր, ոտից — գլուխ, աջ ու ձախ, ուր որ է, շուրջբոլորը, հօդս ցնդել, ուրախ — զվարթ, կտրել — անցնել, տալ — առնել։

4 Անհրաժեշտ տեղերում գրի՛ր մեծատառ։

Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը Վռամշապուհ թագավորի որդին էր՝ Արտաշես Գ-ն, որի գահազրկումից հետո մեր երկիրը դարձավ մարզպանություն։

Արցախը կամ Փոքր Սյունիքը, որ Մեծ Հայքի տասներորդ նահանգն էր, տարածվում է Փոքր Կովկասի արևելյան մասում։

Հայոց լեզու

1Տրված բառերը այնպես ձևափոխի՛ր ու դասավորի՛ր, որ նախադասություն դառնա։

1․ տղա, գետափ, կանգնել, նայել, ձուկ, մեծ, գաղթ

Տղան, գետափին կանգնած, նայում էր ձկների մեծ գաղթին։

2․ Անդրանիկ, հոգի, անմեկնելի, թախիծ, իջնել

Անդրանիկի հոգուն անմեկնելի թախիծ էր իջել։

3․ նա, լուռ, պաշարել, հայ, քաջազուն, և, համոզել, որ, հայ, շրջափակում, մեջ, հայտնվել

Նրանք լուռ պաշարեցին հայ քաջազուններին և համոզեցին, որ հայերը շրջափակման մեջ են հայտնվել։

4․ երբեմն, ձի, դոփյուն, վախենալ, ինչ-որ, թռչուն, ծվծվոց, օդ, բարձրանալ, և, կորչել, հեռու

Երբեմն ձիերի դոփյունից վախեցած ինչ-որ թռչուններ ծվծվոցով օդ էին բարձրանում և կորչում հեռու:

2․ Գրի՛ր հետևյալ բառերի նույնարմատ հականիշները:

Շատակեր — քչակեր

Անախորժ — ախորժելի

Վեհերոտ — անվեհեր

Բախտավոր — դժբախտ

Զորեղ — անզոր

Անհրապույր — հրապուրիչ

Մեծահոգի — անհոգի

Առաջընթաց — հետընթաց

Համակարծիք — տարակարծիք

Համախոհ — այլախոհ

Հայոց լեզու

1. Հետևյալ ձևերի ժխտակաները գրիր

Կխոսեմ – մի’ խոսիր

Զարմացիր – մի’ զարմացիր

Փախեք – մի’ փախեք

Լաց եղիր – լաց մի’ եղիր

Ցույց տվեք – ցույց մի’ տվեք

Կխանգարեմ – մի՛ խանգարիր

Գիտեմ – չգիտեմ

Պիտի քնեմ – չպիտի քնես

Անց է կացնում – անց չի կացնում

Հույս ունեցիր – հույս մի ունեցիր

2. Տրված բայերը դարձրու պատճառական

Կտրել – կտրել տալ

Խոսել – խոսեցնել

Փախչել – փախցնել

Վազել – վազեցնել

Կարդալ – կարդալ տալ

Մոտենալ – մոտեցնել

Հագնվել – հագցնել

Զգալ – զգալ տալ

Սպասել – սպասեցնել

Հասկանալ – հասկացնել

Հայոց լեզու

1. Բառերը գրիր միասին, գծիկով կամ առանձին

Ճյուղից ճյուղ, երկրեերկիր, ոտից գլուխ, աջ ու ձախ, ուր որ է, շուրջբոլորը, հօդս ցնդել, ուրախ-զվարդ, կտրել-անցնել, տալ-առնել։

2. Տրված բառերի դիմաց գրիր հնչյունափոխված բաղադրիչի անհնչյունափոխ ձևը

Ուղեցիր – ուղի

Որդյակ – որդի

Հուսավառ – հույս

Բքախեղդ – բուք

Ալրաթաթախ – ալյուր

Կապտորակ – կապույտ

Սրընթաց – սուր

Երաժշտություն – երաժիշտ

Սննդարար – սնունդ

Նրբերշիկ – նուրբ

Կիսաշրջան – կես, շուրջ

Լրատու – լուր

Ձնեմարդ – ձյուն

Արնագույն – արյուն

3. Նախադասություները ամբողջացրու

Թեթև քամին պոկում էր ծառի տերևները և դեն նետում։

Այդ օրը նա երկրորդ անգամ է փորձում նայել այս ֆիլմը։

Ես պարտավոր էի օգնել նրան պատրաստել դասերը

Նա հավաքին չէր մասնակցում, որովհետև նա քաղաքում չէր։

Հայոց լեզու

Թևավոր խոսքեր

Գորդյան հանգույց — Ըստ հնադարյան լեգենդի՝ Փյուռիգիայի թագավոր Գորդեոսը Զևսի տաճարին է նվիրում մի երկանիվ սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը՝ կտիրանա աշխարհին։ Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

Քարվան կտրողիս մտիկ արա — Այս արտահայտությունը Քաջ Նազարի կնոջ՝ Ուստիանի հեգնական խոսքերն են՝ ուղղված Նազարին, երբ նա գիշերը լուսնին նայելով պարծենկոտաբար ասում է, թե քարվան կտրելու գիշեր է։ Այս արտահայտությունը ասվում է այն մարդկանց հասցեին, որոնք անընդունակ են որևէ գործ կատարելու, բայց պարծենում են, որ ամեն ինչ կարող են։

Քրիստոսի տանջանք — Ըստ Աստվածաշնչի՝ մատնությունից հետո Քրիստոսին ենթարկում են բազում տանջանքների, ծաղրուծանակի, գլխին փշե պսակ են դնում, հայհոյում և երկաթե գամերով խաչում։ «Քրիստոսի տանջանք» ասելով հասկանում ենք հոգեկան ու ֆիզիկական տանջանքներ։

Կոկորդիլոսի արցունքներ — Այս արտահայտությունը օգտագործվում է կեղծավորությունն ու երկերեսանիությունը բնութագրելիս։ Առաջացել է հնագույն այն հավատալիքից, ըստ որի կոկորդիլոսները նախքան իրենց զոհին խժռելը աչքերից արցունքներ են թափում։

Լավ է կույր աչոք, քան կույր մտոք — Թևավոր խոսքը պատկանում է 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեին։ Վերցված է նրա «Վարդանի և հայոց պատերազմի մասին» գրքի երկրորդ մասից։ Բնագրում ասված է «Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք»։ Եղիշեն կարևորում էր հոգու տեսողությունը մարմնի տեսողության համեմատությամբ։

Լակոնիզմ — Ինչպես վկայում են հույները, Հունաստանի Պելեպոնիսի շրջանի բնակիչները՝ սպարտացիերը, խոսում էին շատ հակիրճ ու կարճ։ Եվ որովհետև այդ շրջանը կոչվում էր նաև Լակոնիա, այդտեղից էլ առաջացել է լակոնիզմ արտահայտությունը, որը նշանակում է կարճ, հակիրճ խոսք։ Այսօր լակոնիզմը գրական տերմին է։

Թեմիդայի կշեռք — Ըստ հունական դիցաբանության՝ Թեմիդան եղել է արդարադատության աստվածուհին, որը մի ձեռքում ունեցել է սուր, իսկ մյուսում՝ կշեռք։ Ըստ հանցանքի ծանրության՝ սրով կայացել է դատավճիռը։ Թեմիդայի կշեռք ասելով՝ հասկացվում էր արդարադատություն, անկողմնակալություն։