Աշխարհագրություն

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները:

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: Պետությունը խրախուսում է բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ:

Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներում սկսել են իրականացնել բնակչության աճի կրճատման ուղղված ժողովրդագրական քաղաքականություն:

Հայոց պատմություն

Արշակունիներ

Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարակազմիկ իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը…

52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ:

Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը:

117 թ. հայոց գահին հաստատվեց Վաղարշ Առաջինը, որը հայոց մայրաքաղաք հաստատեց Վաղարշապատը:

186 թ. Մեծ Հայքի թագավոր է դառնում Վաղարշ Երկրորդը, որի թագակալումով կտրուկ փոխվեց իրավիճակը Մեծ Հայքում: Նրանից սկսած՝ հայ Արշակունիների գահակալումը դարձավ ժառանգական: Դա Մեծ Հայքի լիարժեք անկախության փաստումն էր:

224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները: Արշակունյաց արքայատոհմում առաջնությունն անցավ հայոց Խոսրով Բ արքային, սրվեցին հայ-պարսկական հարաբերությունները: Խոսրով Բ հայոց բանակով ավերակներ սփռեց Իրանում՝ ձգտելով տապալել Սասանյաններին:

Տրդատ Գ գահ բարձրացավ (298-331)թթ: 301 թ. Տրդատի հրամանով Մեծ Հայքում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն:

Տրդատ Գ փոխարինած Խոսրով Գ Կոտակն (331-339) իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց կառուցել Դվին մայրաքաղաքը և տնկել Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի:

Խոսրովին հաջորդած Տիրան արքան (339-350) պայքար ծավալեց հայ եկեղեցու դեմ: Նա անգամ քարկոծելով սպանել տվեց Հուսիկ կաթողիկոսին: Տիրան արքան դարձավ պարսից Շապուհ Բ արքայի կազմակերպած դավադրության զոհը: Վերջինս խաբեությամբ ձերբակալեց հայոց արքային և կուրացրեց: Գահն անցնում է Արշակ Երկրորդին (350-368): Այս զորեղ տիրակալը ստիպված էր միաժամանակ պայքար մղել թե՛ Պարսկաստանի, թե՛ Հռոմի, թե՛ հայ առաքելական եկեղեցու դեմ:

Դաշինք կնքելու պատրվակով Շապուհ Բ արքան նրան հրավիրեց իր մոտ և նետեց Անհուշ բերդը, ուր հայոց արքան ինքնասպան եղավ: Արշակ Բ հիմնեց ու շենացրեց Արշակավան մայրաքաղաքը:

Հայոց գահն անցնում է 18-ամյա Պապին (370-374): Չնայած պատանի տարիքին՝ այս քաջարի գահակալը Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գլխովին ջախջախեց պարսկական հզոր բանակները:

Սակայն Պապ թագավորը զոհ գնաց Հռոմի և հայ եկեղեցու կազմակերպած դավին և սպանվեց: Պապին հաջորդած Վարազդատ արքան (374-378) նույնպես դարձավ դավադրության զոհ. Մանվել Մամիկոնյան իշխանը, ապստամբելով արքայի դեմ, նրան վտարեց երկրից՝ հայոց գահին բազմեցնելով Արշակ Գ և Վաղարշակ թագավորներին՝ դառնալով նրանց խնամակալը: Նրանց օրոք էլ՝ 387 թ., Մեծ Հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև: Արշակի մահից հետո հռոմեական մասում հայոց թագավորությունը վերացավ:

Ապա հայոց գահին միմյանց հաջորդեցին Խոսրով Դ, որի օրոք երկրում ժամանակավոր կայունություն եղավ, Վռամշապուհ արքան, որ գործածության մեջ դրեց մաշտոցյան հայոց գրերը: Արշակունյաց վերջին գահակալը Արտաշես Դ արքան էր, որ դարձավ հայ եկեղեցականների և նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց:

 

Русский язык

Ереванский цирк

Ереванский цирк  был основан в 1930-х годах. В 1939 году по проекту Николая Буниатяна было построено новое здание, рассчитанное на 800 зрителей. На сцене Ереванского цирка выступали Карандаш, Леонид Енгибарօв, Игорь Кио, Степан Исаакян. Идёт строительство нового здания цирка. Цирковые животные были временно перемещены в Ереванский зоопарк. Новое здание имеет 8 этажей, включая 2 подземных, где разместится автомобильная парковка. На последних этажах устроены гостиничные номера для приезжающих в Ереван на гастроли цирковых трупп. Высота нового здания составляет 24-25 м, зрительный зал вмещает 2350 человек. Цирк имеет 3 сменных манежа.

Գրականություն

Դաշնամուր

Այս պատմվածքը Բեն անունով մի տղայի մասին էր: Նա շատ լավ էր դաշնամուր նվագում, բայց գումար չուներ դաշնամուր ձեռք բերելու համար: Բացի այդ նա թերագնահատում էր իրեն։ Վաճառողուհին ու իր ընկերուհին շատ էին սիրում նրան  լսել։ Կարծում եմ, որ մարդ չպետք է իրեն թերագնահատի: Եթե նա թերագնահատի իրեն, չի կարողանա իրականություն դարձնել իր երազանքը։ Կարծում եմ, որ այս պատմվածքը շատ հետաքրքիր էր:

Հայոց պատմություն

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում:

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է: Ըստ Մովսես Խորենացու արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։  Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

 

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

 

Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

 

Հավատալ ո՞ւմ- ընկերոջը, եղբորը, մարդուն, մարդկությանը

Հավատալ ինչի՞ն- գործին, խոսքին, վերադարձին

 

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

 

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

 

Խուսափել ումի՞ց- ընկերոջից, եղբորից, մարդկանցից

Խուսափել ինչի՞ց- հանդիպումից, զրույցից, հարցուփորձից

 

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

 

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

 

Տարվել ումո՞վ- երեխայով, աշակերտներով, ընկերներով

Հետաքրքրվել ինչո՞վ- գրականությամբ, մեքենայով, սպորտով

 

  1. 4. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

 

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

 

Ուղղական- երկինքը, մարդը

 

Սեռաան-տրական- երկնքի(ն), մարդու(ն)

Բացառական- երկնքից, մարդուց

 

Գործիական- երկնքով, մարդով

 

Ներգոյական- երկնքում,

 

  1. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

 

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

 

Ուղղական- ընկեր, սրճարան

 

Սեռական- ընկերոջ, սրճարանի

 

Տրական- ընկերոջը, սրճարանին

 

Բացառական- ընկերոջից, սրճարանից

 

Գործիական- ընկերոջով, սրճարանով

 

Ներգոյական- սրճարանում

 

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

 

Վկայել ի՞նչ- փաստ(ը)

Վկայել ինչի՞ մասին – գործունեության մասին

 

Հավատացնել ի՞նչ- սուտ(ը)

Հավատացնել ինչի՞ մասին- ներկայության մասին

 

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

 

Ընկնել ո՞ւր- անտառ

 

Հանդիպել որտե՞ղ- անտառում

 

  1. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

 

Տիրապետել ինչի՞(ն)- լեզվին

 

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն)- երկիրը

 

Դավանել ինչի՞ն — կրոնին

 

Մաթեմատիկա

  1. 75:100*40=30
  2. 36:80*100=45
  3. 42*100:35=120
  4. 81*100:450=18
  5. 120+120:100*30=156
  6. 175-175:100*60=70
  7. (84-70)*100:70=20
  8. (320-208)*100:320=35
  9. 90*100:120=75
  10. 144*100:60=240
  11. 100-30=70 161*100:70=230
  12. 100-55=45 81*100:45=180
  13. 250:100*40=100 250-100=150 150:100*20=30  150-30=120  120:100*50=60  120-60=60  60:100*35%=21  60-21=39

ա. 30 էջ     բ. 60 էջ    գ. 120 էջ    դ. 100+30+60=190 էջ    ե. 39 էջ    զ. 21 էջ

 

  1. 300:100*30=90 90+10=100 100:100*45=45  45+5=50  300-100-50=150   150:100*40=60  60+20=80   100+80=180  180:100*20=36  36+4=40

ա. 100 կգ   բ. 50 կգ   գ. 80 կգ  դ. 40 կգ  ե. 300-100-50-80-40=30 կգ   զ. 100+80=180  180*100:300=60%

Գրականություն

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ

Նորից մասուր են բերում սարերից,

Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ

Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց

Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին

Սիրո սարսուռ են բերում սարերից:

Հայոց լեզու

Կետադրե՛լ հատվածը.

Աշուն էր պայծառ աշուն,

Օդը մաքուր էր արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ,  այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին քամուց, խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը որպես բեկված սուսեր ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Русский язык

Каштанка

Молодая рыжая собака бегала взад и вперёд по улице. Иногда она останавливалась, поднимала то одну, то другую лапу и думала, как это она потерялась. Каштанка помнила, что по дороге она прыгала, забегала во дворы и бегала за собаками. Хозяин сердито кричал на неё, говорил, что она плохо себя ведёт.

Стало темно. Шёл крупный, пушистый снег. Никто не обращал на Каштанку внимания. Она села у какого-то подъезда и стала плакать. Ей было холодно и очень хотелось есть.

 

Каштанка

Մի  փոքրիկ շիկահեր շնիկ հետ ու առաջ էր վազում փողոցով: Երբեմն նա կանգ էր առնում, բարձրացնում այս կամ այն ​​թաթը և մտածում, թե ինչպես է մոլորվել: Կաշտանկան հիշեց, որ ճանապարհին ցատկում էր, մտնում բակեր ու վազում շների հետևից: Տերը զայրացած բղավում էր նրա վրա ու ասում, որ իրեն վատ է պահում:

Մթնեց: Մեծ փաթիլներով ձյուն էր գալիս: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Կաշտանկային: Նա նստեց ինչ-որ մուտքի մոտ և սկսեց լաց լինել: Նա մրսում  էր և շատ էր ցանկանում ուտել:

 

Обманчивый лес

Однажды, охотясь в густом лесу, король Генрих напал на след прекрасной горной козы и, преследуя ее, отстал от своей охотничьей свиты на большое расстояние.

Раздраженные запахом зверя, его собаки так увлеклись погоней, что вскоре не стало слышно даже их лая. Между тем незаметно сгущался вечер, и наступила ночь. Тут король понял, что заблудился. Издали доносились призывные звуки охотничьих рогов, но чем ближе, как казалось королю, он шел к ним, тем слабее звучали рога. С досадой вспомнил Генрих о том, как сбивчивы и капризны громкие звуки в горных лесах и какой предательский пересмешник – горное эхо. Но было уже поздно. Предстояло переночевать в лесу.

Քիմիա

ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

Քիմիական երևույթների ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցաներ:

Ֆիզիզկական երևույթներ՝

սառույցի հալչելը, ջրի գոլորշիացումը, լույսի ակայծումը, մեքենայի շարժվելը

Քիմիական ռեակցիաներ՝

գույնի, հոտի, համի փոփոխություն, էներգիայի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում և գազի անջատում

Քիմիա

Նյութերի տաքացում

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում ենք թասակով: Վառում ենք սպիրտայրոցը այրվող լուցկով:

Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով, քանի որ դա վտանգավոր է: Այն պարզապես պետք է ծածկել թասակով:

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: