Հասարակագիտություն

Մարդու և քաղաքացու իրավունքներ

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 24. Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Կյանքի իրավունքը ամենակարևոր իրավունքն է, այն բնական իրավունք է և բոլոր ժողովրդավարական երկրներում վերացված է մահապատիժը: Հայաստանի Հանրապետությունում նույպես մահապատիժը արգելված է: Ցավոք, մեր օրերում ականատես ենք լինում ինչպես են ադրբեջանցի զինծառայողները խստագույնս խախտելով մարդու կյանքի իրավունքը, մահապատժի են ենթարկում հայ  զինծառայողներին:

Կյանքի իրավունք

Կյանքի իրավունքին միջազգային իրավական մոտեցումներն իրենց պատմական ծագումնաբանությամբ մեծապես պարտական են 1215 թվականին Անգլիայում ստորագրված Ազատությունների մեծ խարտիային (Magna Carta Libertatum): Այն խռովարար բարոնների և միապետի միջև կնքված պայմանագիր էր, որն ուսումնասիրողներն անվանում են երեք L-երի պայմանագիր` life(կյանք), liberty(ազատություն) և land(հող, ունեցվածք): Այդ ժամանակներից ի վեր կյանքի իրավունքի գաղափարը զարգացել է և իր արտացոլումը գտել տարբեր միջազգային և ազգային փաստաթղթերում, ներառյալ` ԱՄՆ անկախության հռչակագիրը և ֆրանսիական հեղփոխության արդյունքում ձևավորված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը: Կյանքի իրավունքը մարդու բնական իրավունք է, որի պաշտպանությունը պետության կարևորագույն խնդիրն է: Կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է, նախ, պետության նախականխիչ գործողություններ՝ ուղղված մարդկանց կյանքի անվտանգության ապահովմանը, այսինքն՝ մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների չեզոքացմանը: Իսկ մարդու կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում պետությունը պարտականություն է կրում դրանց կապակցությամբ կատարելու արդյունավետ քննություն՝ արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը:

Ռազմավարությունը և գործողությունների ծրագրերը թիրախավորում են հատկապես պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Առաջին խումբ անձանց թվում են, մասնավորապես, զինծառայողները, ազատությունից զրկված անձինք, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող այլ անձինք, իսկ երկրորդ խումբ անձանց՝ ընտանեկան բռնությունից տուժող անձինք, առավելապես՝ կանայք: Զինծառայողների՝ խաղաղ պայմաններում՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների արդյունքում մահվան դեպքերը, ազատությունից զրկված անձանց մահվան, այդ թվում՝ ինքնասպանությունների դեպքերը, ինչպես նաև գենդերային հիմքով կանանց մահվան՝ սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը լրջագույն մարտահրավեր են պետության համար:

Կյանքի իրավունքին առնչվող այս խնդիրներին շարունակաբար անդրադարձել են թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները, թե՛ միջազգային կազմակերպությունները (ներառյալ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարները, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԱՄՆ Պետքարտուղարությունը և այլն) և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ իրենց հաշվետու փաստաթղթերում: Գործողությունների ծրագրում ներառվել են ինչպես կյանքի իրավունքի խախտումների նախականխմանն, այնպես էլ այդ խախտումների արդյունավետ քննությանն ուղղված միջոցառումներ:

Այս համատեքստում կարևոր է նշել ընտանեկան բռնությանը և կանանց նկատմամբ բռնությանը, ապա 2019թ. սեպտեմբերին ընդունված   «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման  2019-2023  թվականների  ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ «Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում» գերակայության ներքո նախատեսում է  միջոցառումներ, որոնք միտված են համակողմանի պաշտպանություն ապահովել ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար: Նախատեսվում է մշակել նաև «Ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր», որով ամրագրված միջոցառումներն ուղղված կլինեն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխմանը և նվազմանը:

Առանձնակի ուշադրության է արժանի նաև տարեցների (կենսաթոշակային տարիքի անձանց) նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը, որի շրջանակներում հիմնական խնդիր է հանդիսանում սոցիալական ծառայությունների հավասար հասանելիությունը և միատեսակ որակի ապահովումը:

Կյանքի իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը»:

Գրականություն՝

Կյանքի իրավունքը | Վահե Գրիգորյան

Թանգարանային գիշերը Երևանի թանգարաններում (պատում)

Մայիսի 20-ին ընկեր Թամարայի հետ այցելեցինք Երևանի թանգարաններ։

Այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան: Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի հիման վրա: Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը. այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը: Թանգարանում ներկայացված են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները և տարածական նկարներ: Երվանդ Քոչարի ստեղծագործություններն ինձ շատ դուր եկան:

Հետո մենք այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում միասին ընթերցեցինք «Է՛յ-ջան հայրենիք» և «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունները։

Այցը ուսուցողական էր և հետաքրքիր: Ես մեծ բավականություն ստացա այս ճամփորդությունից: