Հայոց լեզու

Մի մարդ հյուր է գնում մի ուրիշ մարդու տուն, տանտերը շատ խորամանկ է լինում, սեղանին դնում է դոշաբ, մաքրած ընկույզ և քունջութ, եթե հյուրը կարողանար այդ ամենը ուտել, տանտերը գառ է մորթելու, իսկ եթե չկարողանար, իր մեղքն է, ճաշին հաց ու պանիր էր ուտելու։ Հյուրը խորամանկ է գտնվում և հասկանում է ամեն ինչ, բայց նա չգիտի, թե ինչպես այդ ամենը ուտի, և երբ որ տանտիրոջը դրսից կանչում են, հյուրը տանտիրոջ որդուն կանչում է, ծնկին նստեցնում և ասում․

– Բալիկ ջան, կե՛ր։

Երեխան ընկույզի միջուկը թաթախում է դոշաբի մեջ, հետո՝ քունջութի մեջ ու սկսում է ուտել, և հյուրը հասկանում է, թե ոնց է պետք ուտել։ Հյուրն ասում է երեխային․

– Բալիկ ջան, դու գնա խաղա, կորի այստեղից, ես արդեն իմացա, թե ոնց է պետք ուտել։