Աշխարհագրություն

ՀՀ Անասնապահությունը

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:
    Անասնապահության ճյուղային կառուցվածքը ձևավորուվ մ է ոչ միայն բնական պայմանների, այլև բնակչության պահանջմունքների և տնտեսական պայմանների ազդեցությամբ: Վերջին հարյուրամյակի քաղաքական և սոցիալ-տն տեսական անկայունությունից առավել տուժել է ՀՀ անասնապահությունը: Տասնամյակներ են պահանջվել կորուստները վերականգնելու համար: Արագ թափով աճել է թռչնաբուծությունը, որը մսի արտադրության արդյունավետ միջոց է (այժմ թռչնաբուծթյունն ապահովում է հանրապետությանում արտադրվող մսի մոտ 8%-ը):

    Անասնապահության ճյուղային կառցվածքը որոշվում է յուրաքանչյուր ճյուղին պատկանող անասունների գլխաքանակով կամ արտադրվող մթերքի ծավալով: Ավելի տարածված է երկրորդ ցուցանիշը :
  3. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին` նախօրոք կուտակված մսուրային կերով:
Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:
Մսուրային կերի խնդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը (բազմամյա ու միամյա խոտաբույսեր,անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ), ինչ պես նաև
խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդույնաբերական եղանակով:

Անասնապահության կերային բազան ևս բնական լանդշաֆտների գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում: Ավելի ընդարձակ են մերձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում),
երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: Դրանք մեծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասունների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը` բազմազան:
Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն ամառվա ամիսներին կենդանիներին տանում են բարձրադիր մերձալպյան ու ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացումն ու մշակումը:
ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով: Միաժամանակ նկատելի է, որ անասունների գրեթե չկառավարվող արոտը հանգեցրել է առանձին արոտավայրերի գերբեռնվածության և գերարածեցման: Դրա պատճառով շատ շրջաններում պակասել է բուսազանգվածը, տարածվել են մոլախոտերը, զարգացել է հո ղի էրո զի ան:

4. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Խոշոր եղջերավոր անասնաբուծության տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարքունիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխումների շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիներին պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատ կենդանիների փոխարեն բուծել մեր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվել են բարձր մթերատվությամբ և ամուր կազմվածքով կաթնատու և կաթնամսատ (հիմնականում սիմենթալ, շվից,հոլշտին ցեղատեսակների) տոհմային երինջներ:

Աշխարհագրություն

ՀՀ Գյուղատնտեսությունը

  1.  Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները:

Գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցի` հողի տեղաբաշխումը կանխորոշված է բնության կողմից, եւ ճիշտ օգտագործելու դեպքում այն ոչ միայն չի մաշվում ֆիզիկապես, այլ բարելավվում, դառնում է ավելի
բերրի:

ՀՀ տարածքում առանձնացվում են դեռևս 20-րդ դարի առաջին կեսին
ձեւավորված գյուղատնտեսական մասնագիտացման երեք գոտիներ.

  1. Ցածրադիր գոտի, որը մասնագիտացել է ջերմասեր բանջարեղենի մշակության, խաղողագործության, պտղաբուծության եւ կաթնամսատու անասնաբուծության ուղղությամբ.
  2. Նախալեռնային գոտի. մասնագիտացել է գլխավորապես հացահատիկի, ցրտադիմացկուն բանջարեղենի, ինչպես նաև ծխախոտի մշակությամբ.
  3. Լեռնային գոտի. առանձնանում է հիմնականում խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ:

Ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը, գիտության նվաճումների կիրառումը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի շատ արտադրանք տալ, այլև բարձրացնել բույսերի բերքատվությունն ու անասունների մթերատվությունը, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը:

Ներկայումս ցածր մրցունակություն ունեցող մանր գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական ապրանքային արտադրության զարգացման հիմնական խոչընդոտներից են: Այն հաղթահարելու նպատակով, պետական աջակցությամբ, Արարատյան դաշտում, նախալեռնային ու հեռավոր սահմանամերձ շրջաններում ստեղծվում են մանր սեփականատերերի ներհամայնքային եւ միջհամայնքային գյուռղացիական տնտեսությունների կամավոր միավորումներ՝ կոոպերատիվներ: Դրանց արտոնյալ պայմաններով տրվում են գյուղատնտեսական վարկեր, գյուղտեխնիկա, պարարտանյութեր եւ այլն:

Գյուղացու առջև ծառացած խնդիրներից է նաև պարարտանյութերի ապահովման գործընթացը, քանի որ սպասվող բերքի ծավալն ու նաև որակը էականորեն կախված են պարարտանյութերի ապահովվածության մակարդակից և դրանց ճիշտ ընտրությունից ու կիրառումից: Փորձագետի խոսքով՝ տեղեկատվական բացի հետևանքով գյուղացիները առանց նեղ մասնագիտական խորհրդատվություն ստանալու միշտ չէ, որ օպտիմալ ընտրություն են կատարում և անհարժեշտ քանակությամբ են դրանք օգտագործում, ստացվում է այնպես, որ սխալ և ոչ օպտիմալ քանակություններով պարարտանյութերի կիրառությունը հանգեցնում է բերքատվության մակարդակի էական կրճատման: Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ այս տեսանկյունից ոչ միայն պարարտացման խնդիրներն են առաջնային, այլև թունաքիմիկատների ընտրությունն ու դրանց արդյունավետ կիրառությունը: Գաղտնիք չէ, որ թունաքիմիկատներն ունեն բարձր գին, և գյուղացին իր վեջին խնայողություններով, վարկային միջոցներով դրանք ձեռք է բերում, բայց քիչ չեն դեպքերը, երբ սխալ օգտագործման հետևանքով բերքատվության ավելացում ոչ միայն չեն ապահովում, այլև երբեմն լինում է նաև հակառակը՝ արձանագրվում է բերքատվության անկում: Արդյունքում ստացվում է, որ գյուղացին իր սուղ ֆինանսական ռեսուրսներն ուղղում է պարարտանյութերի ու թունաքիմիկատների ձեռքբերմանը և օգուտի փոխարեն վնասներ է կրում, որովհետև թունաքիմիկատների  որակի և, ինչու չէ, նաև գների վերահսկողության ոլորտում նույնպես առկա են բազում խնդիրներ, բացի այդ՝ դրանց նպատակային օգտագործման առումով առկա է համապատասխան ագրոնոմիակական խորհրդատվության լուրջ պակաս:

Հայաստանում ընդհանուր հողի ռեսուրսների շուրջ 69% -ը ունի գյուղատնտեսական նշանակություն։ Այստեղ ավանդաբար լավ աճող մշակաբույսեր են խաղողը, ծիրանը, դեղձը, խնձորը, տանձը, լոլիկը և վարունգը:

ՋերմոցայինգյուղատնտեսականարտադրությունըՀայաստանումարտադրությանևարտահանմանաճիմեծներուժունեցողճյուղերից մեկն է։ Վերջին տարիներին այն դրսևորում է աճի և զարգացման բարձր տեմպ։

Հայաստանում գործող ջերմոցների ընդհանուր տարածքը աճել է շուրջ 30 հա-ից մինչև 900 հա 2011-2017թթ ընթացքում: Ջերմոցների մեծ մասը տեղակայված է Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում: Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։

Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար․

1․ Աշխարհագրական և կլիմայական բարենպաստ պայմաններ

— Տարեկան ավելի քան 320 արևոտ օրեր,

— Մեղմ ձմեռներ,

— Հասանելի ոռոգման համակարգեր։

2․ Գյուղատնտեսական արտադրության համար բարենպաստ հարկային համակարգ։ 

3․Արտահանման լայն և հեռանկարային շուկաներ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներ, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ և այլն։

2.Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Մինչխորհրդայհին Հայաստանում ձեւավորվել էր տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը: Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է: Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձեւավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) եւ կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): 1990 թ. հանրապետությունում կար սոցի- ալիստական տիպի 850 ձեռնարկություն` սովխոզներ, կոլտնտեսություններ եւ միջտնտեսային ձեռնարկություններ:

1991 թ. ՀՀ անկախացումից հետո գյուղատնտեսության մեջ սոցիալ-տնտե- սական նոր փոփոխություններ տեղի ունեցան: Հաստատվեց հողի եւ գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն: Լուծարվեցին սովխոզները եւ կոլտնտեսությունները, եւ հողը բաժանվեց գյուղացիական մասնավոր տնտեսությունների միջեւ: Դրանց թիվը այժմ շուրջ 340 հազ. է:

Այժմ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 18 %-ը, իսկ սննդի արդյունաբերության հետ միասին՝ մոտ 25%-ը: