Քիմիա

  1. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք  մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Բոլոր կենդանի համակարգերում մենք միշտ կարող ենք գտնել 4 հիմնական տարր՝ ածխածին, թթվածին, ազոտ և ջրածին։

Մակրոտարեր — (6 տարր, օրգանիզմը պարունակում է մեծ քանակությամբ մակրոտարերը`մակրոտարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը:) Ածխածին-C Ջրածին-H, Թթվածին-O, Ազոտ-N,  Ֆոսֆոր-P, Շծումբ-S

Միկրոտարեր
Միկրոտարերն են ` երկաթ-Fe, կերակրի աղ-Na, Cl , Յոդ-I , Կալցիում-Ca , Կարիում -K, ֆտոր-F , Ցինկ-Zn , Ալյումին-Al , Սիլիցիում-SiՄագնեզիում-Mg , մանգան-Mn և այլն

Ուլտարատարեր
Օրգանիզմը շատ քիչ քանակությամբ է պարունակում ուլտրատարեր: Ուլտրատարր է համարվում`Ոսկի- Au 2, Արծաթ- Ag, Ուրան-U

  • Որքա՞ն  է  C, H, O, N, P, S  կենսածին   տարրերի   պարունակությունը  կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %). 

1)  24 %                          2)   97%                               3)  76 %                          4)  62%

  • Որքա՞ն  է  կենսական  տարրերի` մակրո  տարրերի կարգաթվերի  գումարը.

1)  31                               2)  92                                   3)  53                              4)   48

  • Ո՞րն  է  ջրածնի առաջացրած  և Երկրագնդում  ամենատարածված բարդ  նյութըգրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և  որոշեք  ջրածնի  զանգվածային  բաժինը տոկոսով արտահայտած 
    H2O – Ջուր
    Mr(H2O)=1*2+16=2+16=18
    w(H)=2:18*100%=11%
    w(O)=16:18*100% 
    կամ 100% — 11%=89%

  • Օդում  թթվածնի  ծավալային  բաժինը  կազմում  է մոտ 20%:  Հաշվեք  քանի՞  լիտր  թթվածին  կա  Ձեր  բնակարանում  …

Vծավալ=երկարություն * լայնություն * բարձրություն
V=8լայն․* 10երկ․* 3բարձ․=240մ3
1 լիտր = 1դմ3
24
0մ3=2400դմ3
24
00դմ3=2400լ
24
00 * 20/100=480լ

  • Հետևյալ  բանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  H216O                                                2)   D216O                            3)   D217O                         4)  T218O

  • Որքա՞ն  է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2–ում. 


      1)  25                                    2)   29,4                                3)  70,6                              4)  80

  • Հայտնի էոր թթվածնի  շրջապտույտը  բնության  մեջ   կատարվում  է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով):   Ինչպիսի՞  երևույթ  է  ֆոտոսինթեզը` ֆիզիկական,                                                      թե`  քիմիական, ինչու՞  ,  պատասխանը  հիմնավորեք…

    Քիմիական։ Ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։
  • Գլյուկոզի  օքսիդացման  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը  հետևյալն  է.

                           C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O  + 2816 կՋ    

       Որքա՞ն  էներգիա (կՋ) կանջատվի մարդու  օրգանիզմում, եթե  օքսիդանա 45 գ գլյուկոզ:

         1)   602                          2)  1408                        3)  704                             4)  325      

  1. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրերթվարկեք հալոգենների միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

  1. Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորովպատասխանը  հիմնավորեք

Այն կարող է օգտագործվել ինչպես ախտահանման, այնպես էլ խմելու ջրի օքսիդացման համար։ Քլորը ախտահանման բարձր արդյունավետ մեթոդ է։ Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

  1. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:  Կատարեք  հաշվարկ՝ 1 կգ  ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու  համար  որքա՞ն  աղ  և  թորած  ջուր  է  անհրաժեշտ…
  1. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.
  2. ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  3. ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  4. սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  5. սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  6. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

   1)  սննդային, մեծ, կենսաբանական                        3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

   2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական              4)  սննդային, մեծ, կենսաքիմիական

  1. Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները.                                                      Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:

    1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                

    2)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին

          3)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին

          4)  կատալազ  ֆերմենտիատոմային  թթվածին

  1. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Փոքր  չափաբաժնով  թմրանյութերն  ունեն_________ազդեցություն, մեծ  քանակով  թմրանյութերն  ազդում  են  որպես ____________միջոց, իսկ  առավել  մեծ  քանակներով թմրանյութերն  ազդում  են  որպես_______:

1)    ընկճող, ուրախացնող, խթանիչ                         3)   խթանիչընկճողթույն                                          

2)   ընկճող , խթանիչ, թույն                                         4)  ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

  1. Ո՞րն  է  համարվում   էկոլոգիապես  մաքուր սնունդ…
    Էկոլոգիապես մաքուր սնունդ համարվում է այն սնունդը, որի մեջ չկա թունաքիմիկատներ, չի աճեցվում ջերմոցային պայմաններում, այլ աճեցվում է հողի մեջ, որը հարուստ է բազմատեսակ վիտամիններով։
  2. Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

    Մքուր խմելու ջուր համարվում է այն ջուրը, որը ֆիլտրված է։ Չի կարելի խմել ջուր ծորակի տակից, քանի որ այն պարունակում է շատ մեծ քանակությամբ վնասակար նյութեր, և, որոնք վնասում են մեր օրգանիզմը։
  3. Ինչպիսի՞    թունավոր  նյութեր  կարող  են  լինել  օդում, հողում  և  ջրում…

    Օդում
     թունավոր գազեր կարող են լինել մեթան գազը, օզոնը կարող է վտանգավոր լինել միայն այն ժամանակ, երբ շատ մեծ քանակությամբ է լինում, օրինակ՝ անձրևից հետո այդ թարմության հոտը, հենց օզոն է, որը շատ վտանգավոր է մեր օրգանիզմի համար։

    Հողի մեջ թունավոր նյութերը կարող են հանդիսանալ պարարտանյութերի և թունաքիմիկատների շահագործումը, աղբը և թափոնները, գործարանները։ Ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխությունը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

    Ջրի մեջ թունավոր նյութեր կարող են հանդիսանալ Արդյունաբերական հոսքաջրերից առավել հաճախ աղտոտվելով նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի։ նաև թունավոր նյութեր գրի մեջ հանդիսանում են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութերը:
  4. Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը…

    Կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):

  5. Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

    Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:
    Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:
  6. Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները  կենդանի օրգանիզմում…

    Սպիտակուցի հատկություններ – բնափոխում, ռեակցիոն ունակություն, կառուցողական ֆունկցիա, կատալիզային ֆունկցիա, փոխադրական ֆունկցիա, շարժողական ֆունկցիա։

    Ածխաջրերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։

    Ճարպերի հատկություններ – կառուցողական ֆունկցիա, էներգիական ֆունկցիա։

    Նուկլեինաթթուների հատկություններ – սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանում, հաջորդ սերունդներին փոխանցում, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

    Վիտամինները մարմնում կատարում են հարյուրավոր դերեր: Օգնում են ոսկորները ամրացնել, բուժել վերքերը, ուժեղացնել իմունային համակարգը, օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար: Նրանք նաև վերածում են սնունդը էներգիայի և վերականգնում բջջային վնասը:
  7. Ի՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի  համար…

    Բույսերին աճելու համար հարկավոր է հինգ բան ՝ արևի լույսը, պատշաճ ջերմաստիճանը, խոնավությունը, օդը և սնուցիչները:
  8. Ինչպիսի՞   ազոտական  և  ֆոսֆորական  պարարտանյութեր  գիտեք …


«Ազոտական պարարտանյութերի տեսակները»

Ամոնիակային պարարտանյութեր

Ամոնիումի սուլֆատ
Ամոնիումի քլորիդ
Ամոնիումի կարբոնատ
Ամոնիումի սուլֆիդ
Ամոֆոս և դիամոֆոս

Ամոնիակ-նիտրատ պարարտանյութեր

Ամոնիումի սելիտրա
Ամոնիումի սուլֆոնիտրատ

Նիտրատային պարարտանյութեր

Նատրիումի սելիտրա
Կալցիումի սելիտրա

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։

Ամոֆոսներ

Արժեքավոր կամլեքս պարարտանյութեր, որոնք բույսերին հողի միջոցով բացի ֆոսֆորից մատակարարում են նաև ազոտ։ Սրանք բացի ֆոսֆորային պարարտանյութ լինելուց, համրվում են նաև ազոտային պարարտանյութեր։ Ֆոսֆորային պարարտանյութերում սննդատար տարերի պարունակությունը որոշում է ըստ ֆոսֆորի (V) օքսիդի։

  • Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Մինչդեռ միլինավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակությամ դեպքում բույսերը ցողուններում, տերևներում և պտուղներում նիտրատներ են կուտակու: Բացի այդ՝ ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի մեջ, այնուհետև՝ խմելու ջրի հետ թափանցում մեր բնակարանները:

Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով՝ նիտրատները փոխարկվում են նիտրատների, որոնք ավելի վտանգավոր միացություններ են, քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ: Որպես արդյունք՝ արյան կարմիր բջիջները էրիտրոցիտները, կորցնուկ են թոքերից դեպի հյուսվածքները:

Իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատողը այն մարդն է, ով աշխատանքնային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2․ Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են աղխատող համարվել, եթե երեխային պահող ծնողներից մեկը, որդեգրողը, կամ հոգաբարձուն իր համաձայնությունն է տալիս գրավոր։
Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են ընդգրկվել ժամանակավոր աշխատանքներում, եթե առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չի վնասում։

4․ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխաները չեն կարող աշխատել հանգստյան (ոչ աշխատանքնային) օրերին՝ տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

5․ Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաների հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Գրականություն

Ասույթներ գարնան մասին

Գարունը տարվա այնպիսի եղանակ է, երբ հրաշալի է ինչ-որ նոր բան սկսելը: ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ

Գարունն իրական հրաշք է: ՋԵՆՆԻ ԴԱՈՒՆՀԵՄ

Գարնան սպասումը նման է դրախտի սպասմանը: ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳ

Գարունը նվիրում է մեզ ապրելու շարժառիթներ: ԱՍՍԱՅԻ (ԱԼԵՔՍԵՅ ԿՈՍՈՎ)

Գարունը հետևությունների ու նախաձեռնություների ժամանակ է: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Գարնանը, երբ սառած հողը հալվում է, մարդիկ էլ են կարծես մեղմ դառնում: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Գարնանը յուրաքանչյուրիս մեջ արթնանում է փոքրիկ մարդուկ՝ շատ նուրբ ու խոցելի, արևի ճառագայթների, ժպիտի ու գրկախառնությունների ձգտող: ՕԼԵԳ ՌՈՅ

Գարունը հնարավոր չէ կանխել, նույնիսկ եթե քո անձնական կյանքը գլխիվայր է շրջվում: ՄԱՐԻԱ ՊԱՐՐ

Գարնան հմայքն զգացվում է միայն ձմռանը, երբ վառարանի մոտ նստած հորինում ես մայիսյան ամենալավ երգերը: ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ

Գարունը միակ հեղափոխությունն է այս աշխարհում: ՖԵՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎ

Իմ փորձից ելնելով՝ գարնանն ինքնազգացողությունս ավելի է լավանում, եռանդով եմ լցվում և կրկին ապրել եմ ուզում: ԻՆԳՐԻԴ ՆՈԼԼ

Գրականություն

Գարնանային բանաստեղծություններ

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:

Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:

Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:

Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:

Համո Սահյան

Ծաղիկները

-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Հովհաննես Թումանյան

Մարտը

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Հովհաննես Թումանյան

Գրականություն

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս է: Ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–    Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։
1853 թվականին Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը։ Քաղաքային կյանքը և առաջադիմական գաղափարները վճռական նշանակություն են ունենում նրա մտավոր զարգացման գործում։ Շուտով ապագա գրողը վերադառնում է գյուղ և փորձում է իր ձեռք բերած գիտելիքներով զարգացնել շրջապատը։
1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:
1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։
Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862 թվականին։ «Արություն և Մանվելով» (1867) Աղայանը հայ նոր գրականության մեջ հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին։
«Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։
Աղայանի գեղարվեստական արձակի շարքիից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Տորք Անգեղի մասին։
Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն հեքիաթներըմ։ Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում:
Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։
Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը: