Պատմություն

Թագավորը և արքունի գործակալությունները

Մարդպետություն

Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի  իշխանական տոհմի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։

Սպարապետություն

Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։

Մեծ դատավարություն

Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։

Մաղխազություն

Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։

Թագակապ կամ թագադիր ասպևտություն

Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան ժառանգական պատիվը։

Սենեկապետություն

Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։

Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ , շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ , ինչպես նաև ստեղծել նորերը ։

Մարզպանություն

Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ Կիլիկյան Հայաստանի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության գործակալություն իր բնույթով համապատասխանել է հազարապետության գործակալությունին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սեղանապետ, սեղանադիր։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։

Մաքսապետություն

Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։ Արքունի քարտուղարության գործակալը կամ ատենադպիրը  վարել է արտաքին հարաբերությունները, դեսպանական հանձնարարությունները, գրագրությունը։ Սպարապետության մարզպանությունը  վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտության մարզպանությունը  զբաղվել է բանակի մատակարարմամբ։ Կային նաև այլ, մանր գործակալներ՝ ջամբռայլ , սուրհանդակապետ և այլն։ Կիլիկիայում մարզպանություն չի եղել որևէ տոհմի ժառանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողության։

բ/ Գահնամակ , հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։

Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։

Պատմություն

  • Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին։ Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։ Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականների ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները (արքայազները) նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

Պատմություն

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն[1]:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից[2]:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Տրդատ Մեծ թագավորըԱշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ ՀռիփսիմենՍուրբ ԳայանենՍուրբ Շողակաթըսուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել[6]:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Պատմություն

1949 թվին Ստալինյան վերջին զանգվածային աքսորը

1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից շուրջ 12 հազար մարդ աքսորման ենթարկվեց: Այն կատարվեց Հայաստանում ստալինյան բռնաճնշումների մաս հանդիսացող հերթական միջոցառման ընթացքում:

Առաջին անգամ 1949 զանգվածային աքսորմանը անդրադարձել է պատմաբան Ամատունի Վիրաբյանը, ում վկայությամբ Հայաստանից այդ տարիներին արտաքսվեց 2754 ընտանիք, մոտավորապես 11400-12000 մարդ: Ուշագրավ է, որ 1949 թվականին Հայաստանից աքսորման ենթարկվածներից միայն 17-ն է այլազգի՝ 6 ասորից, 4 ադրբեջանցի, 4 հույն, 2 ռուս, 1 քուրդ: Վիրաբյանի պնդմամաբ, այդ զանգվածային բռնագաղթի վերաբերյալ փաստաթղթեր ընդհանրապես քիչ են պահպանվել, չի ընդունվել նույնիսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի համապատասխան որոշում: Պատմաբան Արմենակ Մանուկյանի պնդմամբ, նման փաստաթղթեր 1198 թվականի դրությամբ չեն գտնվել նաև ՀՀ ԱԱՆ և ՆԳՆ արխիվներում:

Տվյալ խնդիր որոշ չափով լույս է սփռում 1949 թվականի մայիսի 29-ի ԽՍՀՄ նախարարների խորհրդի «Վրացական, Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ներից, ինչպես նաև Սև ծովի առափնյա տարածքներից արտաքսվածների տեղափոխության, տարաբնակեցման և աշխատանքի տեղավորման ապահովման մասին» որոշումը, որը ստորագրել է Իոսիֆ Ստալինը: Մանուկյանի վկայությամբ, այդ փաստաթղթից հայտնի է դառնում, որ պետական անվտանգության մարմինների կողմից անց էր կացվում վերոհիշյալ տարածքներում բնակվող «…դաշնակցականների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի և խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, հունահպատակների» արտաքսումը: Ընդ որդում, ինչպես ընդգծում է Մանուկյանը, որպես տարաբնակեցման վայր «դաշնակացականների» համար նախատեսվում է Ալթայի երկրամասը, թուրքերի՝ Տոմսկի մարզը, իսկ հույների և Ղազախական ԽՍՀ Հարավ-Ղազախստանյան և Ջամբուլի շրջանները:

Հայտնի է, որ խորհրդային իշխանության կողմից նախատեսված էր աքսորյալներին պահակախմբով ապահովելը, տրանսպորտի տրամադրումը, հնարավոր փախուստների կանխումը, մարդկանց կերակրումը և աշխատանքի տեղավորումը: Նախատեսվում էին անգամ դրամական վարկեր՝ կառուցելու և ընտանի կենդանիների ձեռք բերելու համար և այլն: Դրա հիման վրա պատմաբան Արմենակ Մանուկյանը ենթադրում է, որ ԽՄԿԿ Կենտկոմում կամ ԽՍՀՄ նախարարների խորհրդում մինչ այդ ընդունվել է մեկ այլ որոշում՝ նշված անձանց արտաքսելու մասին: 1949 թվականի հունիսի 14-ին Հայաստանից աքսորվածների գործերից Մանուկյանը ենթադրում է, որ այդ որոշումն ընդունվել է ապրիլ ամսից չ ուշ, քանի որ աքսորումները հիմնավորող անհատական եզրակացությունները կազմվել են 1949 թվականի ապրիլից: Որոշման մեջ, որպես արտաքսման ենթականեր նշվում են դաշնակցականները, թուրքահպատակները և հունահպատակները: Այսինքն, հայերը էթնիկապես որպես արտաքսվողներ չեն հիշատակվում: Ավելին, պատերազմից հետո զանգվածային ներգաղթի արդյունքում Հայաստանում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում Թուրքիայի և Հունաստանի նախկին քաղաքացիները, որոնս ևս ընկնում են արտաքսվողների ցուցակները:

1949 թվականի զանգվածային աքսորումը ըդնգրկում էր ողջ Հայկական ԽՍՀ-ի տարածքը: Մասնավորապես, Երևանից աքսորվեց 461 ընտանիք, Էջմիածնից՝ 182, Մարտունուց՝ 155, Աշտարակից՝ 152, Գորիսից՝ 148, Հոկտեմբերյանից՝ 126, Լենինականից՝ 117, Կիրովականից՝ 116՛ Ախուրյանից՝ 101՛ Ստեփանավանից՝ 97, Սիսիանից՝ 86, Արտաշատից՝ 85, Միկոյանից՝ 84, Ազիզբեկովից՝ 79, Արթիկից՝ 77, Կոտյքից՝ 73: Ավելի քան 60 ընտանիք արտաքսվեց Ախտայից, Ալավերդուց, Սպիտակից, Կապանից, Կալինինոյից, 40-50 ընտանիք՝ Սևանից, Դիլիջանից, Վեդիից, Թալինից, Բայազետից, Իջևանից, 20-30 ընտանիք՝ Աղինից, Ղուկասյանից, Բասարգեչարից, Մեղրիից, Շամշադինի շրջանից, Կրասնոսելսկից, 19 ընտանիք՝ Նոյեմբերյանից, 13՝ Ամասիայից, 8՝ Զանգիբասարի շրջանից, 7՝ Անիի շրջանից:

1994 թ. հունիսի 14 ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը: Օրենքի առաջաին հոդվածով «Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝ ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է,  քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,  անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների,) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ»:

Բռնադատվածների մասին ՀՀ օրենքի ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14 ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949ի հունիսի 13ի լույս 14ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից :

ԽՍՀՄբարձրագույն ղեկավարությունը նպատակահարմար էր գտել հերթականանգամ հայ ժողովրդին պատկանելու հիմքի վրա աքսոր կազմակերել, որըհաջորդում էր 1937ի հայերի աքսորին Հայաստանից և Ադրբեջանից 1949ի հունիսի 14ի հայերի աքսորի որոշումն ընդունվել էր ԿենտկոմիՔաղբյուրոյի կողմից 1949ի ապրիլի 4ին նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասով:

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերը և նրանց ժառանգներն ամեն տարի հունիսի 14ին, Բռնադատվածների հիշատակի օրը, հավաքվում են Երևանի Մոնումենտ կոչվաղ հուշակոթողի մոտ գտնվող Բռնադատվածների հուշահամալիր՝ հիշելու իրենց զրկանքներով լի անցյալը, Հայաստանի հանրությանը հիշեցնելու իրենց ոչ վաղ անցյալի քաղաքական սարսափելի բռնությունները, հարգանք մատուցելու զոհերի հիշատակին, դատապարտելու քաղաքական բռնությունները և ամփոփելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ազատությունների իրավիճակը: Հայաստանում տարեց տարի ավելանում են ԽՍՀՄ քաղաքական բռնություններին նվիրված հուշարձանները:

Մարդիկ աքսորվեցին, գնացքի բեռնատար վագոններով մոտ երկու շաբաթ ճանապարհ անցան, տեղավորվեցին Ալթայի երկրամասի անտառային տնտեսություններում եւ սովխոզներում՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։ Զանգվածային տեղահանությունն օրինականացվեց ավելի ուշ՝ 1949 նոյեմբեր-1950 հունիս ամիսներին։ Աքսորված ընտանիքի ավագի (կամ ընտանիքի այն անդամի, ով աքսորի պատճառն էր) անունով ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցությունը կազմում էր հիմք համարվող փաստաթղթեր։

Դրանց մասին աքսորականները տեղեկացան իրենց բնակության նոր վայերերի պարետատներում (կոմենդատուրա), որտեղ էլ հայտնեցին, որ աքսորն անվերադարձ է, ցմահ եւ զգուշացրեցին ինքնակամ չլքել բնակավայրը՝ հակառակ դեպքում սպառնալով 20 տարվա բանտարկությամբ կամ տաժանակիր աշխատանքով։ Աքսորականը պարտավոր էր շաբաթը մեկ անգամ ներկայանալ պարետատուն եւ ստորագրել՝ հավաստելով իր ներկայությունը ճիշտ տեղում:

Русский язык

Упражнение 1.

Вставьте согласную З или С в приставку, объясните.


Расписание, нисходить, безмолвный, раздружиться, беззвучный,
использовать, ниспадать, мировоззрение, разжигать, исповедь,
нисходящий, беспомощный, чрезмерный, возвышаться, разжать,
бесчувственный, чересчур, иззябнуть, бесправный, восстание,
безмятежный, расстелить, рассмешить, взлететь, безжизненный,
низвергнуть, воспаление, бесконечный, расчесать, расчёт, расчитать.

Упражнение 2.

Существительные с предлогами замените прилагательными с
приставками.
Образец: жизнь без забот — беззаботная жизнь.
Речь без связи — бессвязная речь, пассажир без билета — безбилетный пассажир,
певец без голоса — безголосый певец, труд без контроля -бесконтрольный труд,
отпуск без срока — бессрочный отпуск, жизнь без просвета — беспросветная жизнь,

работа без смены — бессменная работа, пространство без воздуха — ……безвоздушное пространство,
крестьянин без земли — безземельный крестьянин , зима без снега — бесснежная зима

Упражненеи 3.

Образуйте слова с приставками:

без/бес

цена — бесценный

забота — беззаботный

страх – бесстрашный

мера – безмерный

цель – бесцельный

форма – бесформенный

совесть – бессовестный

защита – беззащитный

радость – бесрадостный

Հանրահաշիվ

1.Ապրանքի գինը երկու անգամ հաջորդաբար էժանացրին ,նախ՝ 50%-ով ,այնուհետև ՝ 20%-ով։
ա․Քանի” դրամ կդառնա 1250 դրամ արժողության ապրանքի գինը երկու էժանացումից հետո։
1250*50/100=625
1250-625=625
625*20/100=125
625-125=500դր
Պատ.՝ 500դր

բ․Գտնել ապրանքի սկզբնական գինը, եթե երկու էժանացումից  ապրանքն էժանացել է 510 դրամով։
x*5/100=x/2
x-x/2=x/2
x/2*20/100=x/10
x/2-x/10=4x/10=2x/5
x-2x/5=510
x-2x/5=3x/5=510
x=510*5/3=810

գ․ Քանի՞ տոկոսով պետք է թանկացնել ապրանքը, որպեսզի ստացվի սկզբնական գինը։
1250·x/100=500

2. Գտնել թվաբանական պրոգրեսիայի այն անդամի համարը, որը հավասար է 99-ի ,եթե առաջին անդամը 11  է,իսկ տարբերությունը  հավասար 8: 
an=11+(n-1)8
an=11+8n-8
an=3+8n
99=3+8n
8n=96
n=12

3. Գտնել 5, 1, … անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը։
Sn=5·(5n-5)/5-1
Sn=5n+1-25/4

4. Կա 120 գ 25%-անոց աղի լուծույթ։

ա․ Քանի՞ գրամ աղի զանգվածն այդ լուծույթում։
120·25/100=30գ
Պատ.՝ 30գրամ աղ


բ․ Քանի՞ տոկոս աղ է պարունակում այդ լուծույթի 60գրամը։
60·25/100=15%
Պատ.՝ 15% աղ


գ․ Քանի՞ գրամ մաքուր աղ պետք է ավելացնել այդ լուծույթին, որպեսզի նրանում ջրի և աղի զանգվածները հավասարվեն։
120-30=90գ
Պատ.՝ 90գ աղ

Հանրահաշիվ

1.Առաջին բանվորը աշխատանքը կարող է կատարել 40 օրում ,իսկ երկրորդը՝ 60 օրում ։

ա․Համատեղ աշխատելով նրանք քանի “ օրում կավարտեն այդ աշխատանքը։
1/40+1/60=1/24
24/24-24/1=24
Պատ.՝ 24 օրում


բ․Աշխատանքը քանի “ որում  կկատարեն երկու բանվոր միասին, եթե առաջին բանվորն աշխատի 1,5 անգամ դանդաղ։
40*1,5=60
1/60+1/60=2/60=1/30
Պատ.՝ 30 օրում


գ․Քանի՞ օրում կավարտի աշխատանքը, եթե սկզբում աշխատանքի կեսը կատարի միայն առաջին բանվորը, իսկ երկրորդ կեսը ՝ միայն երկրորդ բանվորը։
40:2=20
60:2=30
20+30=50օրում
Պատ.՝ 50օրում


2. Երկու վարպետ միասին աշխատելով պատը կարող են շարել  12 օրում։ Եթե առաջին վարպետն աշխատի 2 օր ,իսկ  երկրորդը ՝ 3 օր, ապա նրանք կավարտեն ամբողջ աշխատանքի միայն 20%-ը։ Քանի “ օրում կկատարի ամբողջ աշխատանքը վարպետներից յուրաքանչյուրը։
1/x+1/y=1/12
2/x+3/y=1/5
{1/x+1/y=1/12 * 2
{2/x+3/y=1/5
2/x+2/y=1/12
2/x+3/y=1/5
2/x+3y-2/x-2/y=1/5-1/12=1/30
3/y-2/y=1/y
1/y=1/30
y=30 (II-րդ բանվոր)

x=20 (I բանվոր)

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)