Պատմություն

1919 թվական՝ եզակի տարեթիվ, երբ չկան ոչ ռուսները, ոչ թուրքերը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզում սկսվեց հաշտության բանակցությունները:

1919 թվականին սկսված Փարիզի խաղաղության վեհաժողովում հայկական երկու պատվիրակությունները առանձին-առանձին ներկայացնում են իրենց պահանջատիրությունները։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Օսմանյան կայսրության հետ կնքվեց Սևրի պայմանագիրը, որի վերջին կետերը վերաբերում էին անկախ ու միացյալ Հայաստանին։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նախագծեց հայոց պետականության սահմանները՝ նրա մեջ ներառելով Էրզրումի վիլայեթն ամբողջությամբ, Տրապիզոնի վիլայեթի գրեթե կեսը, Վանի ու Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը՝ 90 հազար քառ. կմ։ Ինչ վերաբերում է Արևելյան Հայաստանին, ապա նրա սահմանները պետք է հաստատվեին հարևան պետությունների հետ համաձայնությամբ։

Հայաստանի կառավարության քաղաքական փիլիսոփայությունը՝ սպասում մեծերի որոշմանը և անվճռականություն վճռական պայմաններում

Սակայն ամենասկզբից ի հայտ եկավ արևմուտքի անուշադրությունը անկախ ու միացյալ Հայաստանի նկատմամբ. նախ՝ անգլիական կամ ֆրանսիական զորքերի կողմից ազատագրված հողերը չտրամադրվեցին հայերին, ոչ էլ Հայաստանի մանդատը վերցվեց նրանց կողմից։ Ավելին՝ Կիլիկիայում ստեղծվող հայկական պետականությունը Ֆրանսիան ուղղակի նվիրեց նորաստեղծ Թուրքական հանրապետությանը։ Երկրորդ՝ հայերին առաջարկեցին միայն այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել էին ռուսական զորքերի կողմից, և հետ էին գրավել թուրքական զորքերը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել էր դա՝ իր առաջին միջպետական համաձայնագրում՝ Բաթումի հաշտության պայմանագրում։ Բացի այդ, որևէ ռազմական կամ ֆինանսական աջակցություն ցույց չտրվեց գոնե այդ տարածքները ինչ-որ կերպ, թեկուզ մասամբ վերադարձնելու համար։ Մյուս կողմից, նմանատիպ խոստումներ տրվել էին նաև Վրաստանին ու Ադրբեջանին։ Մասնավորապես՝ Ադրբեջանին խոստացվել էր ամբողջ Ելիզավետպոլի նահանգը և ՀՀ մաս հանդիսացող Զանգեզուրը ու Ղարաբաղը։ Բացի այդ, որոշ գավառներ էին խոստացվել նաև Թիֆլիսի ու Երևանի նահանգներից, որոնք տվյալ ժամանակաշրջանում մտնում էին Վրաստանի ու Հայաստանի կազմի մեջ։ Ջավախքի հարցում սատարում էին Վրաստանին, իսկ Լոռին դառնում էր չեզոք գոտի։ Բացի այդ, մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, սկսվեց թուրք-հայկական պատերազմը։ Արևմուտքի որևէ երկիր չսատարեց Հայաստանի հանրապետությանը։ Վերջինիս դաշնակցական ղեկավարությունը կնքեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով չեղյալ հայտարարեց Սևրի պայմագիրը ու պաշտոնապես հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև նախկինում ՀՀ կազմի մեջ մտնող Կարսից, Սուրմալուից, Շիրակից, Նախիջևանից։ Անկախ և միացյալ Հայաստանը, այսպիսով, մեծ տերությունների սիրաշահման խաղաքարտն էր՝ հայերն առաջին աշխարհամարտում իրենց կողմը գրավելու և հույսերը որոշ չափով արդարացնելու համար։

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий