Պատմություն

Ի՞նչ գործոնների արդյունք է 1918-ի անկախությունը

1918 թվականի մայիսին թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և Անդրկովկաս, Անդրկովկասյան դաշնային հանրապետության վրաց-թաթարական մեծամասնությունը ցանկանում էր հաշտվել թուրքերի հետ։ Հայերի համար միակ հույսը գերմանացիների պաշտպանությունն էր։ Գերմանիայի ներկայացուցիչ Օտտո ֆոն Լոսովի խորհրդով Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Համո Օհանջանյանն ու Արարատ Զուրաբյանը Բեռլին գնացին։  Մայիսի 26-ին գումարված Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստում վրացիների պնդմամբ որոշվեց ընդունել դրա լուծարման մասին որոշում։ Նույն օրը Վրաստանն անկախ հռչակվեց, նաև գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ, որտեղ Ազգային խորհուրդը ժամանակավորապես հանձն առավ հայկական շրջանների կառավարումը։  Մայիսի 27-ին անկախացավ նաև ԱԿՄՀ-ն (Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետություն), որը Ատրպատականի անունով կոչվեց Ադրբեջան։ Այս դեպքից հետո Հայոց ազգային խորհուրդը նույնպես հակվեց դեպի ՀՀ անկախության հայտարարությունը։ Մայիսի 28-ին հարցը դրվեց քննարկման։ Նաև հաջորդ օրը լրանում էր Բաթումում թուրքերի կողմից հայերին ներկայացված ուլտիմատումի վերջնաժամկետը։ Արդյունքում խորհուրդը որոշեց հռչակել ՀՀ անկախությունը։ Նոր հանրապետության կողմից այնուհետև պատվիրակություն պետք է ուղարկվեր Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։  Այսպիսով, Ադրբեջանը՝ Օսմանյան կայսրության օժանդակությամբ, Վրաստանը՝ Գերմանիայի, հռչակվեցին անկախ, իսկ հայերը ինքնուրույն ստիպված եղան ձեռնարկել անկախության հարցը։ Քառյակ դաշինքի և Օսմանյան կայսրության կողմից ճանաչվեց ՀՀ անկախությունը։  Շուտով ՀՀ տարածքում ձեռնարկվեց պետական շինարարություն, նորաստեղծ պետությունը կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր, որի խորհրդարանը՝ Հայաստանի խորհուրդը, կազմավորվեց Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհրդի և Երևանի հայոց ազգային խորհրդի հիմքի վրա։ Ընդհանուր առմամբ՝ 46 մարդ, որոնցից 38-ը հայեր էին։

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий