Գրականություն

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Վերլուծություն

Պատմվածքը հետաքրքիր էր և ուսուցողական: Պատմվածքում երևում է, որ մեծ ցանկության դեպքում կարելի է վաստակած գումարով իրականություն դարձնել բոլոր նպատակները։ Մեծ հիացմունիքի են արժանի այն երեխաները, ովքեր կարողանում են դեռ մանկուց օգնել իրենց ծնողներին։ Վիլյամ Սարոյանի պատմվածքի գլխավոր հերոսը՝ տղան, հայր չուներ, նա մահացել էր: Հեղինակն ապրում էր իր մոր և ընտանիքի մյուս անդամների հետ Ֆրեզնոյում։ Սարոյանը պատմվածքի միջոցով ներկայացրել է իր կյանքից մի դրվագ: Տղային չէր հետաքրքրում նյութական արժեքները, նրա մտքում գրքերն էին, երաժշտությունն ու մշակույթը: Նա կարծես փորձում է մի ուրիշ մթնոլորտ ստեղծել իրենց տանը, երաժշտական մթնոլորտ, որի հենց առաջին հնչյունները վերափոխեցին չարքաշ աշխատանքից հոգնած մայրիկին։ Պատմվածքի վերջում մայրը գիտակցում է, որ իր որդին ոչ թե սովորական առևտրական էր, այլ իրենց տան հոգևոր սնունդ մատուցողը։

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий