Գրականություն

Վիլիամ Սարոյան «Դաշնամուր»

Վերլուծություն

Վիլիամ Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը պատմում է մի երիտասարդ տղայի մասին: Իմ կարծիքով Էմման ճիշտ է ասում՝ օրերից մի օր Բենը կունենա դաշնամուր: Եթե մեկը մի բան շատ է ցանկանում, ունենում է: Բենը շատ լավ տղա էր: Եթե նա դաշնամուր ունենար, նա այն շատ խնամքով կպահեր, ամեն օր կմաքրեր և դաշնամուրի կողքից մի քայլ այն կողմ չէր գնա, քանի որ դա նրա ամենասիրելի գործիքն էր: Գումարը չպետք է խանգարի ունենալ այն ամենը, ինչ ուզում ես, կամ ինչի կարիքը ունես։ Իսկ Բենը երազում էր դաշնամուրի մասին այնպես, որ Էմմայի հետ մտավ խանութ՝ դաշնամուր նվագելու։ Իրոք, շատ վատ է, երբ մարդը ձգտում ինչ-որ մի բանի, բայց հնարավորություն և գումար չունի իր երազանքին հասնելու համար:

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий