Հաշվետվություն Սեպտեմբեր — Դեկտեմբեր

Ես Գեղամ Մարգարյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի 1-ին կուրսի հաշվողական տեխնիկա մասնագիտությամբ։ Այս մասնագիտությունը ինձ համար շատ կարևոր է, քանի որ ունեմ շատ նպատակներ՝ կապված դրա հետ: Ապագայում ցանկանում եմ դառնալ հմուտ ծրագրավորող:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ինձ համար հարազատ դարձած հաստատություն է: Քոլեջում առօրյան շատ լեցուն է ու հետաքրքիր։ Ունեմ ընկերներ, որոնց հետ կարող եմ զրուցել տարբեր թեմաների շուրջ: Քանի որ արդեն ինը տարի սովորել էի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, և՛ համակարգչով աշխատելը, և՛ բլոգային աշխատանքն ինձ համար նորություն չէին: Քոլեջում շարունակեցի կատարելագործել իմ գիտելիքները տեղեկատվական ոլորտում: Քոլեջը ուսանողներին տալիս է հնարավորություն՝ լավ սովորելու: Ամեն ինչ անելու եմ որակյալ մասնագետ դառնալու համար: Շնորհակալ եմ բոլոր իմ դասավանդող ուսուցիչներին: Նրանց շնորհիվ ստանում եմ որակյալ կրթություն: Բարձր եմ գնահատում նաև այն դասավանդող ուսուցիչներին, ովքեր հասկանում են յուրաքանչյուր ուսանողի ներքին աշխարհը:

Ներկայացնում եմ իմ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների կատարած աշխատանքի հաշվետվությունը։

Հայոց լեզու: Վերհիշել և կրկնել ենք հայերենի ուղղագրությունը, ձևաբանությունը: Անցել ենք դարձվածաբանություն, կատարել ենք տարբեր առաջադրանքներ և նախագծեր:

Գրականություն: Ծանոթացել ենք շատ գրողների, ուսումնասիրել և վերլուծել նրանց ստեղծագործությունները: Ինձ հատկապես դուր է եկել Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» ստեղծագործությունը: Կատարել ենք անհատական նախագծեր:

Ռուսերեն: Ռուսերենն իմ սիրելի լեզուն է: Դասերին կատարել ենք քերականական առաջադրանքներ, տարբեր անհատական նախագծեր: Մասնակցել ենք ֆլեշմոբերին:

Անգլերեն: Այս լեզուն այդքան էլ չէի սիրում: Սակայն հիմա սկսել եմ այն սիրել, քանի որ դասերը շատ հետաքրքիր են անցնում: Գրում ենք էսսեներ՝ տարբեր թեմաներով, կատարում անհատական նախագծեր: Մասնակցում ենք ֆլեշմոբներին։ Կատարում ենք թարգմանություններ, բազմազան առաջադրանքներ:

Մաթեմատիկա: Այս առարկան շատ կարևոր է ինձ համար: Ամեն ինչ անում եմ և անելու եմ կատարելագործելու գիտելիքներս: Դասագրքից անցել ու քննարկել ենք բազմաթիվ թեմաներ: Լուծել ենք բազում վարժություններ, ինչպես նաև մասնակցել ֆլեշմոբերի:

Ինֆորմատիկա: Այս առարկան կարևոր նշանակություն ունի ինձ համար: Ուսումնասիրում ենք «Word» և «Excel» ծրագրերը: Կատարում ենք տարբեր առաջադրանքներ, կազմել ենք նաև մեր հարցումը:

Ֆիզիկա: Ֆիզիկայի դասերին մենք անցել ենք նոր թեմաներ, լուծել ենք տարբեր խնդիրներ: Այցելել ենք նաև Գիտության և տեխնիկայի թանգարան:

Էկոլոգիա: Սա ինձ համար շատ հետաքրքիր առարկա է: Կատարում ենք տարբեր աշխատանքներ, անհատական նախագծեր: Լինում են նաև հանդիպումներ վերնատանը։ Բնապահպանական խնդիրների թեմայով եղել է հանդիպում շրջակա միջավայրի փոխնախարարի հետ։

Կենսաբանություն: Այս ամիսների ընթացքում անցել ենք տարբեր թեմաներ և կատարել բազմաբնույթ աշխատանքներ։

Աշխարհագրություն: Մենք ուսումնասիրել ենք ՀՀ ռազմաշխարհագրությունը, ռազմաշխարհագրական դիրքը, ՀՀ մարզերն ու մարզկենտրոնները, ջրագրությունը, լանդշաֆտը, գետերն ու լճերը:

Հասարակագիտություն: Մենք ուսումնասիրել ենք ու քննարկել տարբեր հետաքրքիր թեմաներ, լսել բազմաբնույթ կարծիքներ: Ինձ հատկապես հետաքրքրել է «մարդու իրավունքները» թեման:

Պատմություն: Մենք ճամփորդել ենք և հետաքրքիր տեղեկատվություն ստացել հնավայրերի մասին: Կատարել ենք «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծը և քննարկել բազում թեմաներ:

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий