Մայրենի

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ուներ տասը զավակ, որոնցից յուրաքանչյուրի անունը ընտրում էր մեծ խնամքով: Սեդայի անունը գտնելու համար պատմական գրքեր էր կարդացել: Իսկ Արտավազդի և Համլիկի անունները վերցրել էր իր դրամաներից: Զավակներից մյուս երեքի անուններն էլ՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, վերցրել էր Րաֆֆու “Սամվելից”:

Նա շատ հոգատար էր իր երեխաների հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր, Թումանյանը գրկում ու գուրգուրում էր նրան և անպայման կատարում նրա ցանկությունը: Թումանյանը մեծ տեղ էր տալիս ընթերցանությանը, ինքնակրթությանը, անձնական շփումներին, զրույցին և ուզում էր, որ իր երեխաները դառնան ազնիվ, շիտակ ու կրթված մարդիկ: Նա տանել չեր կարողանում անճաշակությունը և գտնում էր, որ կյանքում ամենագլխավորը ճաշակն է: Թումանյանը իմաստուն զրույցներով, լայն շփումներով, ընթերցանության միջոցով ուզում էր, որ երեխաները դառնան նուրբ ճաշակի տեր մարդիկ:

Ես կարծում եմ, որ Թումանյանը իսկական հոր կերպար է: