Մայրենի

Իմ ուսումնական հունվարը

Ձմեռային արձակուրդից հետո դասերը սկսվեցին հունվարի իննին: Մեզ մոտ մեկնարկեց հունվարյան ճամբարը: Այն տևեց երեք շաբաթ: Ես մաթեմատիկոսների ջոկատից էի: Այդ ջոկատում էին նաև իմ համադասարանցիներից մի քանիսը: Մեր ջոկատի ղեկավարն ընկեր Լիանան էր: Մենք միասին հետաքրքիր նախագծեր էինք իրականացնում: Երբեմն հետաքրքիր խաղեր էինք խաղում, իսկ երբեմն էլ՝ տրամաբանական խնդիրներ լուծում: Մենք նաև սովորեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում կոտորակը: Հունվարյան ճամբարը շատ ուրախ անցավ: Հունվարի երեսունից անցանք ուսումնական երրորդ շրջանին:

Реклама